RSS Feed

March, 2024

  1. 21.03.2024 Կրկնություն

    March 21, 2024 by evagabrielean

    • 1. Գտիր հարյուրի կրկնապատիկի և 33-ի եռապատիկի գումարը։ 299
    • 2. Գումարելիներից մեկը 289 է, մյուսը՝ 11: Գտիր գումարը։390
    • 3. Գումարելիներից մեկը 180 է, մյուսը՝ 31: Գտիր գումարը։ 211
    • 4. Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։ 10
    • 5. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։ 100
    • 6. Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 4-ով։ 100
    • 7. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հազարավորների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 9-ով։ 5000

    Խնդիրներ

    1. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստատեղ: Քանի՞ նստատեղ կա այդ ինքնաթիռում: 142
    2. Աշոտը 2 վայրկյանում վազում է 3 մետր, իսկ նրա փոքր եղբայրը 1 վայրկյանում վազում է 1 մետր։ Նրանք միաժամանակ միևնույն կետից ուղիղ գծով սկսեցին վազել 240 մետր հեռավորության վրա գտնվող ծառի մոտ։ Ծառի մոտ Աշոտը քանի՞ վայրկյան կսպասի եղբորը։ 80
    3. Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 4871  թվի թվանշանների վերադասավորումով: Գրիր այդ թվերը: 8

  2. Ր-ռ-ի ուղղագրություն

    March 21, 2024 by evagabrielean

    Ր-ռ տառերի արտասանությունն ու գրությունը համապատասխանում են միմյանց։

    Վերոնշյալ հիմնավորումից ելնելով, համապատասխանորեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը և ամբողջացրո՛ւ նախադասությունները։

    Ամռանը գառներն ու ոչխարները բարձրանում են հեռավոր սարերը՝ ջրարատ զմրուխտյա մարգագետիններում արածելու։

    Կրկնակի ռ-ով են գրվում կրկնվող արմատով կազմված նմանաձայնությունները (ձայն արտահայտող բառերը)։

    Օրինակ՝ կատուն մռմռում է, ագռավը կռկռում է, դուռը ճռճռում է, գորտերը կռկռում են, խոզը խռխռում է․․․

    Եթե արմատի կրկնությամբ կազմված բառը նմանաձայն չէ, առաջին արմատում գրվում և արտասանվում է ր, երկրորդում՝ ռ։

    Օրինակ՝ Նրա սսիրտը թրթռում էր հուզմունքից։

    Վարար գետի ջրերը փրփռել էին։

    Վերքի մրմուռից աչքերս արցունքոտվել էին։

    Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ։

    Հրչակավոր, հրկիզել, առագաստ, գարնանային, գառնուկ, հրթիր, թիթեռ, թռթուռ, թիթեռ, կարք, փրփուռ, կարավարություն, խրթին, զառիվայր, ձեռք, ձմերուկ, խրխռալ, ճռճռալ, ոսկոր, գրգիռ, ջեռուցում, բռոնզաձույլ, փարավոն, խոռոված, լրաբեռ, ջեռմություն, թրվռալ, մրմուռ, արծիվ, երեսուն, գոռգոռալ, խառտոց, մարտկոց, ճմրթել, մռմունջ, Րաֆֆի, րոպե, խորտիկ, մորթի, բուրդ, բարբառ, հռհռալ, պառկել, խրճիթ, գռտնակ, գորտ, հորթ, վարդ։

    Լրացրո՛ւ բաց թողնված տառեր՝ ր կամ ռ և ընդարձակի՛ր նախադասությունները։

    Սիրտը թրթռում է։

    Դրոը քամուց փրփռում է։

    Հին աթոռւ ճրճռում էր։

    Տատս քթի տակ մռթմռթում էր։

    Մանուկը թռվռում էր։

    Կատուն անկյունում մրմռում էր։

    Խարույկը ճրթճռթում էր։

    Գորտը ճահճում կրկռում էր։

    Տղան բարձր գրգոռում էր։

    Վերը ցավից մրմռում էր։

    Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ։

    Դերասան, դեռահաս, դեռակատար, դեռերգ, դեռատի, դերանուն, դեռևս, դերբայ։

    Լրաբեր, լրագիր, լրակյաց, լրել, լուռ, լռահավաք, լռիկ, լռելյայն, լրահոս։


  3. 20.03.2024 Կրկնություն։ Բազմապատիկ կամ պատիկ և բաժանարար

    March 20, 2024 by evagabrielean

    1. Հաշվիր 5-ի կրկնապատիկը։ 10
    2. Հաշվիր 240-ի եռապատիկը։ 720
    3. 56-ի կրկնապատիկից հանիր 20-ի միապատիկը։ 92
    4. Գտիր 25-ի քառապատիկի և 10-ի ութապատիկի գումարը։20
    5. Ի՞նչ թվով կվերջանա թվի տասնապատիկը։ 0
    6. Գրիր 8-ին պատիկ մի քանի թիվ։16 72 24
    7. Գրիր 9-ին պատիկ մի քանի թիվ։ 18 27 63
    8. Ո՞ր թվին են բոլոր թվերը բաժանվում։ 1
    9. Գրիր 16-ի բոլոր բաժանարարները։ 8 1 2 16
    10. 8-ի ամենամեծ բաժանարարը գրիր։ 4
    11. 21-ի բոլոր բաժանարարները գրիր։7 1 21
    12. 35-ի բոլոր բաժանարարները գրիր։ 35 1
    13. 7-ի ամենամեծ բաժանարարի ու 5-ի ամենափոքր բաժանարարի տարբերությունը հաշվիր։ 6
    14. 11-ի տասնապատիկի ու 64-ի ամենամեծ բաժանարարի գումարը հաշվիր։ 174

  4. Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

    March 19, 2024 by evagabrielean

    Եղավ՝ մի անգամ անտառի միջին
    Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
    Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
    Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

    Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
    Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
    Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
    Վերջը էս տեսակ պայման կապեցին:
    Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

    Արքան հավքերի, արքան անտառի,
    Որ թե որոշված էն օրին հասնեն,
    Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
    Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
    Հըզոր թևերը շարժեց, վերացավ

    Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
    Ուր անց է կացնում իր լավ օրերը:
    Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
    Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

    Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
    Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
    Արծիվը եկավ ծերացած, անզոր,
    Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
    Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

    Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
    Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
    Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
    Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
    — Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

    Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
    Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
    Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
    — Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
    Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

    Մինչև լըրանա մի հազար տարին:
    Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

    Առաջադրանքներ

    1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ հավքերի արքան առծիվ, անտառի արքան ծառ
    2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։ 5 դար
    3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։ կապրի, պարծեցան, տեսնեն:
    4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։ ծառը
    5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
      Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

    Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։

    Լրացուցիչ առաջադրանք․ բալլադը սովորեք անգիր, տեսագրվեք և հրապարակեք բլոգում։


  5. 19.03.2024 Կրկնություն։ Կարգային միավորներ

    March 19, 2024 by evagabrielean

    1. Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

    ա) 20

    բ) 10

    գ) 1

    դ) 100

    2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։ 100

    3. Քանի՞ տասնյակ կա 3881 թվի մեջ։388

    4. Քանի՞ հարյուրյակ կա 67 301 թվի մեջ։673

    5. Քանի՞ միավոր կա 94 761 թվի մեջ։ 94761

    6. Քանի՞ հազարյակ կա 390 120 թվի հազարյակների կարգում։ 390

    7. Քանի՞ տասնյակ կա 390 120 թվի տասնյակների կարգում։39012

    8. Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 5 է, տասհազարավորը՝ 4, հարյուրավորը՝ 9։ 45924

    Կցագրում
    Առաջադրանքներ

    1. 65 թվին ձախից կցագրեցին 3 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 300
    2. 24 թվին ձախից կցագրեցին 5 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը։ 500
    3. 195 թվին ձախից կցագրեցին 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:4000
    4. 56 թվին աջից կցագրեցին 7 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:511
    5. 123 թվին աջից կցագրեցին 5 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը: 1112
    6. Տրված 2 թվին աջից կցագրեցին 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանեցին տրված թիվը։ Ի՞նչ թիվ ստացվեց։722
    7. Տրված 48 թվին աջից կցագրել են 2, ձախից՝ 3։ Ստացված թվից հանիր տրված թիվը: 3434

  6. Prepositions of Place

    March 19, 2024 by evagabrielean


  7. Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները

    March 18, 2024 by evagabrielean

    Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

    Բայց դուք մի կարծեք, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

    Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

    Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

    Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

    Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

    Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

    Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավորգյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

    Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

    Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և իր կինը շատչաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և,բարեբախտաբար, մժեղի նման տրորեցին նրան:

    ― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

    Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։

    ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

    ― Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

    Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։


    Տեքստայինառաջադրանքներ

    1. Ի՞նչ տեղի ունեցավ ուժեղ փոթորկի ժամանակ: ծառերը վերև բարձրացան:
    2. Ի՞նչ պատահեցին օդ բարձրացած ծառերի հետ, երբ փոթորիկն ավարտվեց: Նրանք իրենց տեղը ընկան իբր ոչինչ չի եղել:
    3. Գյուղացին ու իր կինը ծառի վրա էին բարձրացել,

    ա) որ վերևից կղզուն նայեին

    բ) որ դաժան թագավորից թաքնվեին

    գ) որ վարունգ քաղեին

    դ) որ քամուց օրորվեին:

    1. Մյունխհաուզենն ինչո՞ւ չցանկացավ դառնալ այդ կղզու թագավորը: նա չցանկացավ, որովհտև վարունգ չէր սիրում:
    2. Տեքստից դո՛ւրս գրիր Մյունխհաուզենին բնութագրող բառերը: Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։
    3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը: Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։

    Բառային աշխատանք

    1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

    ուժեղ  փոթորիկ

    մեծ նավ

    բարի մարդ

    երկար ծառեր

    1. Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

    լողալ-լող

    ճանապարհորդել-ճանապարհորդ

    փոթորկել-փոթորիկ

    առաջարկել-առաջարկ

    1. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները: ճանապարհորդել-Շրջագայել, Փոթորիկ-Մրրիկ, դաժան-Բիրտ,համարձակ-Անվեհեր:
    2. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հականիշները: չքավոր-հարուստ,չաղ-նիհար, բարեբախտաբար-դժբախտաբար,բարի-չար:

  8. 18.03.2024 Կրկնություն։ Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

    March 18, 2024 by evagabrielean

    Առաջադրանքներ

    1. Տրված թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով.

    Օրինակ՝ 1205=1·1000+2·100+5·1 

    • 236=2×100+3×10+6×1
    • 807=8×100+1×7
    • 4502=4×1000+5×100+1×2
    • 1561=1×1000+5×100+6×10+1×1
    • 46305=4×10000+6×1000+3×100+1×5
    • 75610=7×10000+5×1000+6×100+1×10
    • 400693=4×100000+6×100+9×10+3×1
    • 408964=4×100000+8×1000+9×100+6×10+1×4

    2․ Կարգային միավորների գումարը գրիր թվի տեսքով։

    Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

    • 6· 1000+2·100+4·1=6204
    • 8· 1000+6·100+9·10+7·1=8697
    • 4· 1000+3·10+6·1=4036
    • 7· 10000+3·1000+2·10+5·1=73025
    • 4· 10000+3·100+2·10+4·1=40324
    • 3· 10000+3·1000+2·1=33002
    • 6· 100000+3·100+2·10+5·1=600325

    3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։ 99489

    4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։ 15112

    5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։ 10336

    6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան: հարյուրավոր

    7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 1 , մնացած թվանշանները՝ 2։ 2281

    8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։ 10

    9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

    ա)1

    բ)90

    գ)10000

    դ)100

    10․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։ 10000

    11.Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։3998

    12.Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը:100999

    13. Քանի՞ տասնյակ կա 3985 թվի մեջ։ 398

    14. Քանի՞ հարյուրյակ կա 42901 թվի մեջ։ 429

    15. Քանի՞ միավոր կա 987200 թվի մեջ։ 987200


  9. Полкилограмма сахара /ч.2/

    March 15, 2024 by evagabrielean

    Джером очень рассердился, но дал Бобрёнку яичко.  Правда самое маленькое – воробьиное. Бобрёнок взял  яичко и очень довольный ушёл.  Через некоторое время снова постучали. Это опять  был Бобрёнок. Теперь он просил блюдечко сладкой  малины.
    – Тоже для торта, да? Бррр…
    „Ах, как жалко, что нельзя вышвырнуть этого  маленького Бобрёнка, думал про себя Джером. – Тогда  они не вернут ни муку, ни яичко. Что же делать?.. Ага!
    Придумал! Я им покажу сладенький тортик!” И Гном  Джером дал Бобрёнку кислую-прекислую клюкву.  Бобрёнок взял клюкву и очень довольный ушёл. Через несколько минут Бобрёнок снова постучал в  дверь. Теперь ему нужно было… полкилограмма сахара.

    Злой Гном Джером побежал на кухню. Он вернулся с большим пакетом и отдал его Бобрёнку. „Им и в голову  не придёт, что это соль, и торт будет испорчен. Будут  знать, как в следующий раз просить.” Гном Джером читал, когда снова постучали. Теперь  вся бобриная семья была в сборе.

    – Дорогой соседушка! – хором сказали бобры. – Мы  пришли поздравить тебя с днём рождения и хотим пре-поднести подарок… торт. Гном Джером упал в обморок.

    1.Вопросы.

    Кто пришёл к Гному Джерому? гномик

    Каким был Гном Джером? жадни
    Что попросил у него Бобрёнок в первый раз? мука

    А во второй? яичка. А в третий? блюдечко сладкой  малины
    Какое яичко дал Джером? малинки

    Что дал Джером вместо малины? прекислую клюкву

    А вместо сахара? сол
    Подумаем, почему Бобрёнок каждый раз уходил довольным? не зну
    Кто пришёл к Гному Джерому в гости? семиа Бобрёнокв

    Для кого испекла  Бобриха торт? Джерома
    Почему Джером упал в обморок? потамышта ета била дла нево
    Каким станет Гном Джером после этого случая?

    2.Попробуем рассказать сказку от имени Гнома Джерома. Можно начать так: Я спокойно живу в своём большом доме-грибе  и никогда ни у кого ничего не прошу. Один раз ко мне пришёл  самый младший Бобрёнок. Он попросил…

    А теперь расскажем сказку от имени Бобрёнка.
    Можно начать так: Один раз мама послала меня к Гному  Джерому. Я попросил у него…

    3.Ответь на вопросы. 
    Кто решил испечь пирог? смиа бабронкв. Кто пришёл к Гному Джерому за мукой? бабронак.  Кто ушёл на кухню? Джером. Кто решил сходить на рынок в четверг? мама бабронка. Кто  пришёл в гости к Джерому? бабронак. Кто упал в обморок? Джером
    4.Допиши предложения.
    Наша мама печёт перог . Джером дал Бобрёнку муку и яичка . Гном дал  Бобрёнку вместо сладкой малины прекислую клюкву, а вместо сахара сол . Вся  бобриная семиа пришла в гости к Джерому.

    5.Из данных слов составь предложения. Запиши их. В конце  каждого предложения поставь вопросительный,  восклицательный знак или точку.
    это, грабёж, Да, настоящий. Да это настоящий грабеж?
    вам, с, к, Я, пришёл, просьбой. Я пришел к вам с просьбой.
    когда, А, вернёте. А когда вернёте?
    Гном, дверь, Жадный, и, читать, закрыл, начал. Жадный Гном закрыл дверь и начал читать.

    Домашнее задание: «Полкилограмма сахара. Ч.2» читать, рассказывать


  10. Seasons

    March 15, 2024 by evagabrielean


Skip to toolbar