RSS Feed

March, 2024

  1. 13.03.2024 Բաժանում երկնիշ թվի

    March 13, 2024 by evagabrielean

    1. 7840:35=224
    2. 8303:23=361
    3. 64604:62=1042
    4. 75025:25=3001
    5. 2170:35=62
    6. 1428:14=102
    7. 58500:25=2340
    8. 1472:23=64

  2. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

    March 13, 2024 by evagabrielean

    Ա

    Ժամանակով Բաղդադ քաղաքում  նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում  իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

    — Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

    — Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

    Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

    Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

    — Անունդ ի՞նչ է, բարեկամ։

    — Հասան։

    — Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

    — Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

    — Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

    — Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

    — Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

    — Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

    Բ

    Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

    Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

    Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

    — Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

    Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

    Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

    — Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

    — Ի՞նչ պատահեց։

    — Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

    — Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

    — Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

    — Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

    — Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

    — Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

    Առաջադրանքներ

    1. Ի՞նչ սովորություն ուներ Հարուն Ալ  Ռաշիդ թագավորը։ դերվիշի շոր մտած, նա գալ մայրաքաղաքով:
    2. Հասանը ինչպե՞ս  ընդունեց դերվիշին։Տեքստից առանձնացրո՛ւ նշված հատվածը։ — Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։
    3. Ինչպիսի՞ մարդ էր Հասանը։ Փորձի՛ր երկու հատվածներն ընթերցելով բնութագրել նրան։ նա բարի եր և կռթվաց:

  3. Երեք պատճառ, թե ինչու արժի սովորել մաթեմատիկա

    March 12, 2024 by evagabrielean

    բարև ես հիմա կասեմ երեք պատճառ թե ինչու պետք է սովորել մաթեմատիկա:

    Առաջին եթե ոզում ես դեռնալ ծռագրավորող դու պիտի իմնաս դա շատ կարևոր է:

    եկրորդ դա պետք է հինարարության մեճ օրիանկ պարագիտ և մակերես:

    երորդ դու չես կարող հաշվարկներ անել արանձ մաթեմ:


  4. Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

    March 11, 2024 by evagabrielean

    Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

    Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

    Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

    Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

    Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

    Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

    Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

    Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

    Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

    Առաջարկությունս անցավ միաձայն։

    Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

    Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

    Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

    Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

    Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

    Տեքստային առաջադրանքներ

    1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

    1 միավոր

    ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

    բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

    գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

    դ) Պատճառը նշված չէ:

     3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

    . երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։

     4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

    Նավաստիները թողեցին կայմերը որ ուրիշներին կուլ չտա:

    1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

      Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

      Արդյո՞ք մենք կողմացույց չունենալու պատճառով երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
    1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

      Ձուկը բացեց բերանը:

    Մեծ Ձուկը բացեց բերանը և ջուր խմեց։


  5. Полкилограмма сахара /ч.1/

    March 11, 2024 by evagabrielean

    Добрый день, дяденька сосед!  Я пришёл к вам с просьбой… Гном Джером криво улыбнулся. Все всегда его о чём-то просят, хотя  прекрасно знают, что он этого не любит. Ну как они не поймут? Он  спокойно живёт в своём большом  доме — грибе и никогда ни у кого ничего  не просит. В течение лета он делает  запасы и зимой их съедает. Почему  все его соседи не делают то же самое?
    – Что тебе нужно, малыш? –  сердито спросил Гном Джером.

    – Наша мама печёт торт и очень просит вас дать  взаймы килограмм муки. Все столько говорят о том,  какой вы добрый.
    – Килограмм муки! Да это настоящий грабёж!  А когда вернёте?
    Бобрёнок пообещал, что как только мама Бобриха  пойдёт на рынок, а будет это в четверг, он сразу же  вернёт долг. ц Джером пошёл на кухню и вернулся  с пакетом муки. Бобрёнок ушёл. Жадный Гном закрыл дверь и сел читать. Но в дверь  снова постучали: тук, тук, тук!..
    – Кто там?
    – Это я, Бобрёнок.
    „А, – подумал Гном Джером, – это он пришёл  вернуть муку. Как быстро! Вот какой молодец!” Но Бобрёнок пришёл просить яичко.
    – Пусть будет хотя бы голубиное. Мама печёт торт, и…

    1. Ответьте на вопросы.

    1.О чем просил Бобренок? онжа мука и ваичка

    2.Почему гном Джером был недоволен? потамушта он бил жадним.

    3.Когда Бобренок пообещал вернуть муку? четжерк

    2.Замените выделенные слова так, чтобы смысл предложений  не изменился.

    всекта все его о чём-то просят, хотя ьарашо знают, что он этого  не любит. Но в дверь опять постучали.

    3.Найдите в сказке слова с противоположным значением: беспокойно-добриь, маленький-большом,  довольный-недажолни, злойдобри, пришёл-ушол, зимой-летом, старший-нецташни, медленно-бистра.

    4. Составьте предложения со словами из 3-го упражнения. 

    маленки муравеий бижал по дароде, зимой ми играем снешки, ракушка медлини.

    Домашнее задание: «Полкилограмма сахара. Ч.1.» читать, рассказывать


  6. իմ մայրիկը

    March 8, 2024 by evagabrielean

    Իմ մայրիկը շատ բարի է և գեղեցիկ: Նա շատ է սիրում կանաչ գույնը: Մամն և ես սիրում էնք գնալ չմուշկ քշել: Ես և մամաս սիրում ենք նայել կինո և թղել բիսկվիտ:


  7. 7.03.2024

    March 7, 2024 by evagabrielean

    Առաջադրանքներ

    1. Գտիր 12-ի եռապատիկը։36
    2. Հաշվիր 23-ի կրկնապատիկը։ 46
    3. 56-ի և 5-ի եռապատիկի գումարը հաշվիր։183
    4. 2-ի տասնապատիկի և 5-ի եռապատիկի գումարը հաշվիր։ 35
    5. Գտիր 9-ի ութապատիկի և 30-ի տարբերությունը։ 42
    6. Գտիր 4-ի տասնապատիկի և 3-ի արտադրյալը։ 1200
    7. Հաշվիր 18-ի եռապատիկի և 4-ի արտադրյալը։216

    Հաշվիր մասը

    1. 45-ի 4/5-րդ մասը 55
    2. 90-ի 1/10-րդ մասը 9
    3. 105-ի 2/5-րդ մասը 42
    4. Էմիլը 320 էջանոց գրքի 3/8-րդ մասը կարդաց։ Քանի՞ էջ մնաց կարդալու։ 120

    Գտիր թիվը՝ իմանալով մասը։

    1. Այն թիվը, որի 2/3-ը 10 է։ 15
    2. Այն թիվը, որի 4/7-ը 28 է։ 47
    3. Գոռը կարդաց գրքի 2/7-ը, որը կազմում էր 42 էջ։ Քանի՞ էջ ուներ գիրքը։147

  8. Հովհաննես Շիրազ․ <Մայրս>

    March 5, 2024 by evagabrielean

    Մեր հույսի դուռն է մայրս,
    Մեր տան մատուռն է մայրս,
    Մեր օրորոցն է մայրս,
    Մեր տան ամրոցն է մայրս
    Մեր հերն ու մերն է մայրս,
    Մեր ճորտն ու տերն է մայրս,
    Մեր տան անտունն է մայրս,
    Մեր արծվաբունն է մայրս,
    Մեր տան ծառան է մայրս,
    Մեր տան արքան է մայրս,
    Մեր տան անճարն է մայրս,
    Մեր դեղ ու ճարն է մայրս,
    Մեր տան աղբյուրն է մայրս,
    Մեր ծարավ քույրն է մայրս,
    Մեր տան անքունն է մայրս,
    Մեր անուշ քունն է մայրս,
    Մեր տան ճրագն է մայրս,
    Մեր արեգակն է մայրս:
    Մայրս, մեր հացն է մայրս,
    Մեր տան աստվածն է մայրս։


  9. Երկրի օդային հագուստը

    March 4, 2024 by evagabrielean

    Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

    Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

    Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

    Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

    Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

    Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

    Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Առանց օդի անհնար է ապրել:
    2. Ի՞նչ գազերից է կազմված օդը: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից:

  10. Կապիբարա

    March 4, 2024 by evagabrielean

    Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները

    Կապիբարա

    Կապիբարան ամենամեծ կրծողներից մեկն է։ Կենդանու անվանումը ծագել է հնդկական Գուարանի ցեղի լեզվից, որը թարգմանաբար նշանակում է՝ <խոտաբույերի տեր> կամ <բարակ խոտ ուտող>։ Տեղացիները կենդանուն այլ անուններ էլ են տվել՝ պոնչո, կապիգուա, կապրինչո։ Կապիբարան խոտակեր կաթնասուն է, որը կիսաջրային կյանք է վարում։ Գիտնականները նրան վերագրել են կրծող խոճկորների դասին։

    Կապիբարաների մշտական բնակության վայրը Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներն են։ Բնակության համար նրանք նախընտրում են բարձր խոնավությամբ կլիման։

    Այս կենդանիների գլուխը բավականին մեծ է, դունչը բութ է, կարելի է ասել՝ փոքր-ինչ քառակուսաձև։ Ականջները փոքր են, կլորավուն։ Աչքերը նույնպես փոքր են, իսկ լայնորեն տեղակայված քթանցքները հիշեցնում են կարկատանի։

    Կապիբարան կարող է կշռել 35-66 կգ, իսկ մարմնի երկարությունը 50-62 սմ է։ Կապիբարաները շատախոս են։ Նրանք խոսում են հաչելով, խռնչալով, մլավելով, ճղճղալով, նույնիսկ շվշվացնելով։ Նրանք 100 %-ով անվնաս կենդանիներ են։ Սնվում են բույսերով և խոտով։ Կապիբարան շատ է սիրում լողալ։ Նա լողում է իր թաթերի և պոչի օգնությամբ։ Ջրի տակ կարող է մնալ մինչև 5 րոպե: Նա օրական ուտում իր քաշի 70%-ի չափով, դա օրական կազմում է մոտ 3,5 կգ սնունդ։ Նրանք սնվում են ջրային և ցամաքային բույսերով, իսկ ավելի հաճախ՝ խոտով։ Երբ անձրևային շրջանն ավարտվում է, կապիբարաների համար սկսվում է <իսկական խնջույքի> ժամանակը․ նրանք չոր խոտով սնվելու հնարավորություն են ունենում։ Կապիբարաները անտարբեր չեն ինչպես ծառերի կեղևների, այնպես էլ տարբեր մրգերի նկատմամբ։ Նրանք մանդարինների իսկական երկրպագուներ են։ Շատ են սիրում նաև սեխ, դդում և այլ մրգեր։

    Դա կարող է ծիծաղելի թվալ, բայց Ուրուգվայի Ազգային բանկը թողարկել է մետաղադրամներ՝ կապիբարայի պատկերով:

    Ահա մետաղադրամը՝

    Առաջադրանքներ

    1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գարծածված հինգ գոյական։ կաբիբարաներ, Տեղացիներ, Գիտնականներ, խոճկորներ, կենդանիներ:
    2. Տեքստից առանձնացրո՛ւ թվականները և յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր դրա անվանումը։ 35-եռեսունհինգ, 66-վաթսունվեց, 50-հիսուն, 62-վաթսուներկու, 100-հարյուր, 70-յոթանասուն:
    3. Տրված նախադասության մեջ ընդգծի՛ր գործողություն ցույց տվող բառերը։

    Երբ անձրևային շրջանն ավարտվում է, կապիբարաների համար սկսվում է <իսկական խնջույքի> ժամանակը․ նրանք չոր խոտով սնվելու հնարավորություն են ունենում։

    1. Նախադասությունը համառոտի՛ր։

    Կապիբարաները անտարբեր չեն ինչպես ծառերի կեղևների, այնպես էլ տարբեր մրգերի նկատմամբ։ Կապիբարաները անտարբեր չեն:


Skip to toolbar