RSS Feed

‘Ուսումնական ճամփորդություններ’ Category

  1. Ճամփորդում ենք Էրեբունի թանգարան

    April 5, 2024 by evagabrielean

    «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

    Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։


  2. Հրազդանի կիրճ

    November 9, 2023 by evagabrielean


    Հրազդանի կիրճը Երևան քաղաքի յուրօրինակ այցեքարտերից է։ Այս հրաշալի բնական ռեսուրսը քաղաքի մշակութային, զբոսաշրջային, սպորտային և ժամանցային կարևորագույն վայրերից է:


    Երևանը Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայություն են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու (ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից:

    Գետի մի մեծ հատված՝ մոտ 15 կմ, հոսում է մայրաքաղաք Երևանի տարածքով: Քաղաքի տարբեր կետերից տեսանելի են կիրճի գեղեցիկ տեսարանները: Հրազդանի կիրճի երկայնքի  միջին հատվածում Նոր Արաբկիր զբոսայգին է, որտեղ հանգստյան գոտուն կից գործում է «Երևան զիփլայն» ճախրուղին: Ճախրուղով թռիչքն անցնում է Հրազդանի կիրճի վրայով, Դավիթաշենի կամրջի տակով, որի ժամանակ բացվում են քաղաքի՝ անմոռանալի տեսարանները: Կիևյան կամրջի հարակից տարածքում է գնտնվում Թումանյանի անվան այգին, ինչպես արդեն ամրապնդվել է ժողովրդական խոսքում՝ Թումո այգին, որն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է՝ ժամանցային և սպորտային տարաբնույթ գոտիավորմամբ։ Առկա է նաև շների համար նախատեսված տարածք։ Այգուց բացվում է հիասքանչ տեսարան՝ դեպի Հրազդանի կիրճը։ 

    Ձորում գտնվող գետի մոտ կարելի է հասնել ինչպես Թումոյի այգով, այնպես էլ Երևանի փոքր կենտրոնից` Դիանա Աբգարի այգու վերջնամասից (Սարյան փողոցի կողմից): Այստեղ գտնվող թունելի միջով 10 րոպեում կարելի է հայտնվել Հրազդանի կիրճի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Երևանի մանկական երկաթուղու տարածքում: Ինչպես Խորհրդային Միության բոլոր պիոներական երկաթուղիները, այնպես էլ երևանյանն աշխատում էր երեխաների մասնակցությամբ և մեծահասակների հսկողության ներքո։ Նպատակը երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելն էր երկաթուղային աշխատողի մասնագիտության նկատմամբ: Այժմ տարածքը գործում է որպես հանգստի գոտի, իսկ լավ պահպանված կայարանի շենքը և մի քանի հին շարժակազմերը, որոնք ներկված են վառ գույներով, հիանալի վայր են լուսանկարվելու համար։ Գնացքներից մեկն այսօր էլ աշխատում է, տաք եղանակին կարելի է երթևեկել Հրազդանի կիրճի երկայնքով։ Այգին ունի նաև բազմաթիվ այլ տեսարժան և ժամանցի վայրեր:

    Հրազդանի կիրճում է գտնվում նաև Հրազդանի ձորի հանրային բացօթյա մարզահրապարակը, ինչպես տեղացիներն են այն անվանում՝ «Չռիկը»՝ իբրև հոսող ջրի վայր, կամ «Բիձու գյոլը», քանի որ այստեղ սիրում են հավաքվել, մարզվել և ուղղակի լավ ժամանակ անցկացնել մայրաքաղաքի տարեցները՝ առողջ ապրելակերպի ջատագովները:

    Կիրճի՝ Ծովակալ Իսակով պողոտայի հարակից հատվածում գտնվում է Երևանյան լիճը, որն արհեստական ջրամբար է՝ Երևանի հարավ-արևմուտքում: Լճի հարակից տարածքում գտնվում է «Երևան 1» քարայրը, Շենգավիթ բնակատեղին,  որը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում, Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր ուրարտական քաղաքի հնավայրը՝ Հրազդան գետի ձախ ափին: Իսկ 1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները հայտնաբերել են Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով:

    Այսպիսով, տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

    Ժամանակին Երևանի տարածքում գետի 2 ափերն իրար էին կապվում Հրազդանի կիրճում գտնվող Կարմիր կամրջով, որը, ցավոք, մինչև մեր օրեր հասել է կիսաքանդ: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից: Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր էր, իսկ բարձրությունը՝ 11մ: Այն ուներ 4 կամար՝ երկուսը մեջտեղում էին և թեքված, մյուս երկուսը՝ Հրազդան գետի ափին: Դարեր շարունակ Կարմիր կամուրջը տնտեսական կապեր էր ապահովում Երևանի բերդի (Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանի տեղում) Էջմիածնի և Արարատյան դաշտի միջև: Հարավից քաղաք մտնող ճանապարհը, որն անցնում էր այս կամրջի վրայով, շատ լայն չէր․ ընդամենը երկու սայլ կարող էր կողք-կողքի անցնել: Կամուրջն ընդգրկված է հուշարձանների պետական ցուցակում, և նախատեսվում է այն վերանորոգել և պահպանել՝ որպես միջնադարյան Երևանի պատմության արժանի վկայություն: Այսօր Հրազդան գետի վրա շահագործվում է թվով երեք կամուրջ՝ Դավթաշենի, Կիևյան և Հաղթանակի:

    Միջնադարում՝ քաղաքի պատմության նոր ժամանակներում, Հրազդանի կիրճում գործել են տնտեսական փոքր ձեռնարկություններ՝ դինգերի ձևով: Դրանք բրնձի և բամբակի մշակման փոքր ձեռնարկություններ էին, որոնց աշխատանքի համար օգտագործվում էր Հրազդան գետի ջուրը:

    19-րդ դարում՝ քաղաքի վերափոխման գործընթացի ժամանակ, գլխավոր հատակագծերը կազմելիս Հրազդանի կիրճը պահպանվեց որպես բնական կանաչ տարածք՝ հանգստի ու ժամանցի համար: Այս մոտեցումը շարունակվեց նաև խորհրդային կարգերի հաստատումից հետո: Պետական տոների օրերին Երևանի բնակիչներն ընտանիքներով գալիս էին այստեղ և անց էին կացնում իրենց հանգիստը: Փախչելով Երևանի տապից՝ նրանք կիրճի ափերի կանաչ հատվածներում փռում էին ծածկոցներ, սնվում, խաղում, զրուցում, հանգստանում, վայելում բնությունն ու Հրազդանի կարկաչը: Այսօր կիրճի տարբեր հատվածներ, ցավոք, սեփականաշնորհված են:


  3. Քայլարշավ Հրազդանի կիրճում

    November 8, 2023 by evagabrielean


  4. Ճամփոթույուն

    May 2, 2023 by evagabrielean

    Ես այսոօր գնացի տիկնիկային թատրոն Անբան հուռիի ներկայացմանը այնտեղ շատ հտաքրքիր էր։ Անտեղ իմ կարծրիքով ամենա ծիծաղալու հերոսը անբան հուռին է։Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այնտեղ նրանք ցույց էին տալիս, որ ինքը գնում էր իր երազանքին և կազմված էր երկու մասից։ Առաջին մասում Անբան հուռին ամուսնանում է մի տղայի հետ, իսկ երկրորդում նա բամբակը տալիս է գորտերին հետո ոսկի է գտնում։

    (more…)

  5. Իմ ճամփորդությունը

    September 2, 2022 by evagabrielean

    Սեպտեմբերի 1-ին մեր դասարնով գնացինք բարձրունք հաղթահարելու։ Շատ դժվար էր, բայց բոլորս կարողացանք հաղթահարել, շատ հավես էր։ Եկեղեցիում մոմ վառեցիք և երգեցինք։ Հետո իջանք և գնացինք դպրոց։


Skip to toolbar